Եմենում օդանավակայանի հարևանությամբ պայթյուններ են հնչել, կան զոհեր

09:46 • 06.07.16

Կրկնակի պայթյուններ են հնչել Եմենի հյուսիսում`Ադեն քաղաքի օդանավակայանի հարևանությամբ գտնվող ռազմաբազայում: Պայթյունների հետևանքով մահացել է առնվազն 4 զինծառայող, հայտնում է France Presse-ը` հղում անելով ռազմական աղբյուրների:



Նշվում է, որ հարձակվողները կիրառել են պայթուցիկ սարք, որը տեղադրված է եղել ավտոմեքենայում, այն գտնվել է բազայի մուտքի մոտ: Հարձակվողներին հաջողվել է ճանապարհ բացել դեպի ռազմական օբյեկտ, որտեղ նրանք պայթեցրել են երկրորդ տրանսպորտային միջոցը:



Եմենում 2014-ից շարունակվում է զինված հակամարտությունը, որտեղ մի կողմից հանդես են գալիս շիական «Անսար Ալլա» շարժման ընդդիմադիրները և նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեխին համակրող բանակի մի մասը, իսկ մյուս կողմից` իշխանությունների զորքերը` նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Խադիի գլխավորությամբ: Իշխանություններին ռազմական աջակցություն է ցուցաբերում արաբական երկրների կոալիցիան` Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ: