Բեռլինում ՀՀ դեսպանությունում պարգևատրվել են գերմանացի մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ
Հուլիսի 5-ին Գերմանիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել գերմանացի մի շարք հասարակական-քաղաքական և մշակութային գործիչների պարգևատրման արարողություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում առանձնահատուկ ծառայությունների և հասարակական-մշակութային նշանակալից գործունեության համար Երևանի պետական համալսարանի «Հոբելյանական հուշամեդալով» են պարգևատրվել անվանի ռեժիսոր, դրամատուրգ Քրիստիան Պապկեն, Յ. Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Դր.Ռոլֆ Հոսֆելդը, «Կոնտակտե-Կոնտակտի» կազմակերպության հիմնադիր, ժողովուրդների փոխըմբռնման և համերաշխության առաջամարտիկ Էբերհարդ Ռադչուվայթը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Հայ-գերմանական ընկերակցության նախագահ Դր. Րաֆֆի Կանտյանը:










