Սոված վենեսուելացիների ամբոխը գրոհել է Կոլումբիայի հետ սահմանը
Վենեսուելայում խորանում է ներտնտեսական ճգնաժամը, ինչի հետևանքով երկրում խիստ սահմանափակ քանակով են վաճառվում սնունդն ու ամենօրյա օգտագործման համար նախատեսված տնտեսական ապրանքները:
Ինչպես նշում է The Guardian-ը, դեպքերի նման զարգացման ֆոնին մոտ 500 քաղցած վենեսուելացի կանայք խմբով գրոհել են Կոլումբիայի հետ սահմանը` փորձելով մուտք գործել սահմանային Կուկուտա քաղաք ու այնտեղից անհրաժեշտ բաները գնել:
«Մենք` վենեսուելական Ուրենյա քաղաքի կանայք, որոշել ենք հատել սահմանը, քանի որ մեր տներում այլևս ուտելիք չկա, մեր երեխաները քաղցած են ու, բացի այդ, կան բազում կարիքներ, որոնք հարկավոր է հոգալ»,-ասել է կանանցից մեկը:
Աղբյուրը մանրամասնում է, որ կանայք ներխուժել են Կուկուտա քաղաքի խանութները` գնելով ալյուր, ձեթ, հաց, այլ սննդամթերք ու տնտեսական պարագաներ:
Հայտնի է, որ գնումներն ավարտելուց հետո կանայք լեփ-լեցուն տոպրակներով հետ են վերադարձել հայրենիք` ճանապարհին երգելով Վենեսուելայի ազգային օրհներգը:










