Իրաքի ՆԳ նախարարը հրաժարական է տվել երկրում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո
Իրաքի ներքին գործերի նախարար Մուհամեդ ալ Գաբանը հրաժարական է տվել երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո:
Իր հեռանալու պատճառը նա նշել է «անվտանգության համակարգերի» միջև համակարգման բացակայությունը, հայտնում է CNN-ը:
Ալ Գաբանը լիազորությունները փոխանցել է իր տեղակալին, քանի դեռ վարչապետ Հեյդար ալ Աբադին չի ընդունել իր հրաժարականը և որոշել` ով կլինի ՆԳՆ հաջորդ ղեկավարը:
Նախարարը կոչ է արել կառավարությանը ՆԳՆ-ին փոխանցել անվտանգության համար ողջ պատասխանատվությունը, որն այժմ բաժանվում է բանակի, դաշնային և տեղական ոստիկանության միջև: Նա հիշեցրել է, որ համակարգի բարեփոխումն առաջարկել է 2015-ին, սակայն այն հետաձգվել է կառավարության կողմից:
Կիրակի առավոտյան Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ։










