Իռլանդացի 80-ամյա զույգը մարաթոնյան վազքի է մասնակցել՝ վազելով 42 կմ (լուսանկարներ)

10:50 • 06.07.16

Իռլանդիայից Ջո և Քեյ Օ’Ռիգան ամուսնական զույգը նշել է համատեղ կյանքի 57-ամյակը մարաթոնյան վազքի մասնակցելով: Նրանք միասին անցել են ամբողջ վազքուղին` 42 կմ 195 մ ուղին հաղթահարելով 5 ժամ 25 րոպեում, գրում է Вести հեռուստաալիքի կայքը:



80-ամյա Քեյ Օ’Ռիգանի համար մարաթոնը եղել է 113-րդը, իր հասակակից ամուսնու համար` 29-րդը:



«Մենք սնվում ենք հիմնականում մրգերով և բանջարեղենով, երբեք չենք օգտագործել թմրանյութեր, չենք ծխել և չենք խմել: Սակայն այս իրադարձությունը կնշենք մեկ գավաթ շամպայնով»,- ասել է ընտանիքի հայրը:

 

 


hand_in_hand_finishing_first_marathon_london_1986
berlin_1991_35e457746acd305acc4dd758cf4923bc.today-inline-large
marathon_of_midnight_sun_in_arctic_norway_kay_joe_ran_in_1995_594928da9aebbab9b2b4ddf853a16700.today-inline-large