Նեթանյահուն մտադիր է ձմռանն Ադրբեջան այցելել
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն այս ձմռանը կայցելի Ադրբեջան: Այդ մասին նա հայտարարել է Քենիա կատարած այցի ժամանակ, գրում է ԱՊԱ գործակալությունը:
Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը պաղեստինյան հարցում և դիվանագիտական հարաբերություններում դիրքորոշումն ամրապնդելու համար նոր դաշինքներ է ստեղծում:
Վարչապետը հայտնել է, որ այդ քաղաքականության շրջանակում այս ձմռանն այցեր կկատարի Ղազախստան և Ադրբեջան: Այնուամենայնիվ, նա չի նշել այցի հստակ ամսաթիվը:










