Մեկ օրվա ընթացքում Միջերկրական ծովում ավելի քան 4.500 ներգաղթյալ է փրկվել

13:04 • 06.07.16

Միջերկրական ծովում անցած օրվա ընթացքում իրականացվել է 30 փրկարարական գործողություն, որոնց ընթացքում փրկվել է մոտ 4.500 ներգաղթյալ: Այդ մասին չորեքշաբթի օրը՝ հուլիսի 6-ին, հայտնել է Spiegel Online-ը՝ վկայակոչելով առափնյա անվտանգության ծառայության տվյալները:

 

Ծովով նավարկելու համար չհարմարեցված նավերից մեկում եղել է 435 փախստական, այդ թվում՝ 124 կին և 18 երեխա: Շատ ներգաղթյալներ ծով են դուրս եկել ռետինե նավակներով, հայտնում են փրկարարները:

 

Տարվա առաջին կեսին նավով Իտալիա է ժամանել մոտ 70 հազար փախստական, հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով՝ այս տարի Միջերկրական ծովն անցնելու փորձի ժամանակ մահացել է 2.800 մարդ: