Ջավախքում հայ երիտասարդը սպանել է ընկերոջն ու ներկայացել ոստիկանություն
Վրաստանի Նինոծմինդա քաղաքում երեկ գիշեր ողբերգական դեպք է գրանցվել. դանակահարության հետևանքով սպանվել է 1994 թվականին ծնված Ա. Սանոսյանը: Tert.am-ի այս տեղեկությունը հաստատեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչության նախագահ Գագիկ Կարսլյանը:
«Գիշերը դանակահարության դեպք է գրանցվել երիտասարդների միջև, ինչի հետևանքով մահացել է 22-ամյա Ա. Սանոսյանը: Վիճաբանողները երկու ընկերներ են եղել: Սպանության մեջ կասկածվում է Ա. Սանոսյանի մտերիմ ընկերը, ով գնացել է ոստիկանություն և խոստովանական ցուցմունք է տվել»,- ասաց Կարսլյանը:










