Վթարի ենթարկված բոլոր զինծառայողները դուրս են գրվել. Կապանի ԲԿ

11:50 • 06.07.16

12.50


Սյունիքում վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված բոլոր զինծառայողները դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կապանի բժշկական կենտրոնի աշխատակիցը: 

Նշենք, որ Կապանի բժշկական կենտրոն էր  տեղափոխվել 13 զինծառայող և ևս մեկ քաղաքացի, ով օգնության է հասել վթարի ենթարկված ԳԱԶ66-ին: 


12.39


Սյունիքում վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված զինծառայողները ստացիոնար բուժման կարիք չունեն և դուրս կգրվեն Կապանի բժշկական կենտրոնից: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կապանի բժշկական կենտրոնի աշխատակիցը: 

«Երկու հոգի սալջարդ ունեն, զինվորներից մեկը գլխի շրջանում քերծվածք է ստացել: Երկու զինծառայողները մեկ անգամ ևս կհետազոտվեն, իսկ մյուսները դուրս են գրվում հիվանդանոցից: Լուրջ վնասվածքներ չկան, դրա համար ստացիոնար բուժման անհրաժեշտություն չկա»,-ասաց ԲԿ աշխատակիցը: 

Նրա խոսքով` հիվանդանոց է տեղափոխվել 13 զինծառայող և ևս մեկ քաղաքացի, ով օգնության է հասել վթարի ենթարկված ԳԱԶ66-ին: 

Նշենք, որ Սյունիքի մարզում այսօր ժամը 10:00-ի սահմաններում ԳԱԶ 66 մակնիշի ՊՆ 7764 Շ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կապան-Գորիս ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Կարմրաքար գյուղի վարչական տարածքում, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները:

 
12։18


Անցորդներից մեկը Tert.am-ին տեղեկացրեց, որ Սյունիքում զինծառայողների տեղափոխող Գազ-66-ի արգելակները չեն աշխատել ու վարորդի հմտության շնորհիվ է, որ մեքենան չի շրջվել ձորը։

«Զինվորներից 2-3 հոգու վիճակն է լուրջ, մնացածը սթրես են տարել ու կոտրվածքներ ստացել»,- տեղեկացրեց անցորդը։

-----------------------------------------------------------------------------------------------------------------

Սյունիքում վթարի է ենթարկվել զինծառայողներ տեղափոխող Գազ 66-ը, որի հետևանքով վիրավորվել է 15 զինծառայող:

Կապանի բժշկական կենտրոնի աշխատակիցը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 զինծառայող. «Զինծառայողների վիճակը նորմալ է, նրանցից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում»:

Նշենք, որ Սյունիքի մարզում այսօր ժամը 10:00-ի սահմաններում ԳԱԶ 66 մակնիշի ՊՆ 7764 Շ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կապան-Գորիս ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Կարմրաքար գյուղի վարչական տարածքում, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները:

 

Լուսանկարները՝ դեպքի վայրից


 

 

 

Վթարի ենթարկված բոլոր զինծառայողները դուրս են գրվել. Կապանի ԲԿ