Լարսի ավտոճանապարհը 15:30-ից սկսված միակողմանի բաց է. ԱԻՆ

16:22 • 06.07.16

Լարսի ավտոճանապարհը 15:30-ից սկսված միակողմանի բաց է երկկողմ երթևեկության համար: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Արտակարգ Իրավիճակների նախարարության աշխատակիցը: 


ՀՀ ԱԻՆ-ի տեղեկատվությամբ՝ ճանապարհը բաց կլինի մինչ 20:00-ը: Ինչ վերաբերում է վաղվան, ապա ԱԻՆ-ից հայտնեցին, որ վաղը ճանապարհը բաց կլինի 05:30-ից մինչև 20:00-ն:


Հիշեցնենք, որ Լարսի անցակետը փակվել էր հունիսի 24-ին՝ Թերեք գետի ավարարումների պատճառով։