Լոնդոնում մետրոյի ուղևորները ստիպված են եղել թունելով ոտքով գնալ

11:11 • 06.07.16

Լոնդոնի մետրոյի մոտ 1.000 ուղևոր երեքշաբթի երեկոյան տարհանվել է կանգնած գնացքից: Այդ մասին հայտնել է Transport for London ընկերությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ուղևորներն ավելի քան հինգ րոպե ոտքով քայլել են թունելով այն բանից հետո, երբ գնացքը կանգնել է Լոնդոնի կենտրոնում՝ Shepherd’s Bush կայարանի մոտակայքում: Երթևեկության դադարեցումը կապված է եղել տեխնիկական վթարի հետ:

 

Տարհանումը տեղի է ունեցել նորմալ ռեժիմով, ոչ ոք չի տուժել: