Վիեննա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել

15:50 • 06.07.16

Երեկ ժամը 3.55-ին ՀՀ ոստիկանություն Երևանի Զվարթնոց օդանավակայանից ահազանգ է ստացվել, որ Վիեննա-Երևան չվերթում ուղևոր է մահացել: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից: 


Tert.am-ի տեղեկություններով` մահացած տղամարդու անունը Արթուր է, նա Ավստրիայի քաղաքացի է: 


Նշենք, որ փորձեցինք կապ հաստատել նաև «Ավստրիական ավիուղիների» հետ, սակայն այնտեղից հայտնեցին, որ պաշտոնապես այդ մասին կարող են հայտարարել 24 ժամվա ընթացքում` Վիեննայի գլխամասային գրասենյակից հաստատում ստանալուց հետո: