Սիլվիո Բեռլուսկոնին «Միլանը» վաճառել է չինացիներին

23:06 • 06.07.16

Իտալիայի նախկին վարչապետ և «Միլան» ֆուտբոլային ակումբի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հաստատել է ակումբի վաճառքը չինացի ներդնողներին: Euromag-ի հաղորդմամբ` ակումբը վաճառվել է 400 մլն եվրոյով:

«Սա կարևոր որոշում է: Ցանկանում եմ, որ «Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատերերն այնպիսի մարդիկ լինեն, որոնք կկարողանան ակումբը վերադարձնել առաջատար դիրքեր ոչ միայն Իտալիայում, այլև Եվրոպայում և ողջ աշխարհում»,- ասել է Բեռլուսկոնին:

Ներդնողների կոնսորցիումը, որը ձեռք է բերում միլանյան ակումբի բաժնետոմսերի 70 տոկոսը, կգլխավորի չինական Baidu որոնողական համակարգի ղեկավար Ռոբին Լին, ով ընդգրկված է Չինաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում:

Իտալիայի նախկին վարչապետը միլանյան ակումբի սեփականատերն էր դարձել 1986-ին:

Հիշեցնենք, որ Բեռլուսկոնին սրտի հաջող վիրահատություն է տարել 2016-ի հունիսի 14-ին: Այսօր նրան դուրս են գրել հիվանդանոցից: