ԱՄՆ-ում ոստիկաններն ինքնաթիռից դուրս են բերել հարբած ուղևորուհուն՝ նրա ձեռքերից ու ոտքերից բռնած (տեսանյութ)

15:37 • 06.07.16

Ատլանտա-Լոս Անջելես չվերթի ինքնաթիռում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել. ոստիկանները հարբած ուղևորուհուն թռիչքից առաջ ձեռնաշղթաներ են հագցրել և ձեռքերից ու ոտքերից բռնած՝ ինքնաթիռից դուրս բերել։

 

Այդ ընթացքում կինն աֆրոամերիկացի ոստիկաններից մեկի հասցեին ռասիստական բնույթի վիրավորանքներ է վանկարկել, հաղորդում է The Daily Mail-ը։

 

Մյուս ուղևորները պնդում են, որ կինը հարբած է եղել։