Ռոնալդուին գրկել փորձող երկրպագուն արտաքսվել է և տուգանվել (տեսանյութ)

10:27 • 06.07.16

Ֆուտբոլային երկրպագու Շամշիր Քարիմին, ով «Եվրո-2016»-ի շրջանակում դաշտ է վազել Լեհաստանի և Պորտուգալիայի հավաքականների հանդիպման ժամանակ, պատժվել է իր գործողությունների համար, գրում է Корреспондент-ը:


Միջադեպը տեղի է ունեցել խաղի 110-րդ րոպեին: Քարիմին վազել է դաշտ և փորձել գրկել Պորտուգալիայի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, սակայն կանգնեցվել է անվտանգության ծառայության կողմից։

 

Ավելի ուշ Մարսելի դատարանում շվեյցարացի երկրպագուն իր գործողությունները բացատրել է այն հանգամանքով, որ Ռոնալդուն իր կուռքն է:


Այնուամենայնիվ, Քարիմին պատժվել է: Նա տուգանվել է 500 եվրոյով, ինչպես նաև նրան ժամանակավոր արգելել են Ֆրանսիա մուտք գործել: