Քնի պակաս ունեցող մարդիկ հակված են արագ գիրանալուն. հետազոտություն
Քիչ քնելը հանգեցնում է շատ ուտելուն: Հետազոտությունները և փորձարկումները ցույց են տվել, որ քնի պակաս ունեցող մարդիկ հաճախ են դիմում սննդով այդ պակասը լրացնելու փորձին:
Ուսումնասիրության արդյունքները մեջբերում է Tech Insider-ը` նշելով, որ քնի պակաս ունեցող մարդիկ ավելի շատ են օգտվում ձեռքի տակ եղած չիփսերից ու քաղցրավենիքից, քան գիշերային քունն առած մարդիկ:
Ի դեպ, քնի պակասով պայմանավորված, ավելորդ քաշ ձեռք բերելու խնդիրը բնորոշ չէ որևէ առանձին խմբի: Այն տարածվում է բոլորի վրա` անկախ տարիքից, սեռից կամ աշխարհագրական դիրքից:
Այս ոլորտում իրենց ուսումնասիրության արդյունքներն անցյալ ամիս կայացած Քնի բժշկագիտության ամերիկյան ասոցիացիայի կոնֆերանսի ժամանակ ներկայացրել են Արիզոնայի համալսարանի և Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները:










