Մեծ Բրիտանիայում տաքսու վարորդը կրոնի պատճառով հրաժարվել է սպասարկել կույր մարդուն ու նրա շանը

15:59 • 06.07.16

Մեծ Բրիտանիայում տաքսու վարորդը հրաժարվել է մեքենայով տեղափոխել կույր մարդուն և նրան ուղեկցող շանը` ելնելով կրոնական համոզմունքներից:

 

Ինչպես նշում է euromag.ru-ն, իսլամի հետևորդը բացատրել է, որ իր կրոնը թույլ չի տալիս շանը տեղափոխել մեքենայով:

 

Հայտնի է, որ տաքսու պատվիրատուն` Չարլզ Բլոխը, ով ի ծնե խնդիրներ ունի տեսողության հետ, մեքենան պատվիրել է ADT Taxis ընկերության միջոցով:

 

Բլոխի ընկերուհին, ով նրա կողքին է եղել միջադեպի ժամանակ, հեռախոսով տեսանկարահանել է տեղի ունեցածն ու համապատասխան տեսանյութը վերբեռնել համացանց: Վիրտուալ տիրույթում տեսանյութը դիտել է 1 մլն-ից ավելի մարդ:

 

Մինչդեռ ADT Taxis-ը ներողություն է խնդրել Բլոխից, իսկ մուսուլման վարորդն էլ ազատվել է աշխատանքից: