Սոցհարցման տվյալներով Քլինթոնն առաջ է անցնում Թրամփից 13%-ով
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը մեծացրել է Հանրապետական կուսակցության հավանական թեկնածու Դոնալդ Թրամփից ունեցած առավելությունը, հաղորդում է Reuters-ը։
Ըստ գործակալության և Ipsos ընկերության հուլիսի 1-5-ը անցկացրած համատեղ հարցման՝ Քլինթոնի օգտին քվեարկելու է հարցվածների 46%-ը, իսկ Թրամփի օգտին՝ 33%-ը։ Ընդ որում, 22%-ը առաջիկա ընտրություններում չի պլանավորում քվեարկել նրանցից ոչ մեկի օգտին։
Մինչ այդ հայտնի դարձավ, որ ՀԴԲ-ն Քլինթոնին անմեղ է ճանաչել փոստային նամակագրության գործի շրջանակներում։










