Tesla Motors-ը կատարելագործում է ավտոպիլոտ համակարգը
Tesla Motors ընկերությունն առաջիկայում իր մեքենաների համար նորացված ծրագրային ապահովում կներկայացնի: Motor.ru-ի հաղորդմամբ`ամենակարևոր փոփոխությունները կանդրադառնան ավտոնոմ կառավարման համակարգերի վրա:
Նոր ծրագրային ապահովման շնորհիվ «Տելսայի» ավտոմեքենաները կկարողանան ոչ միայն ինքնուրույն փոխել երթևեկության շարքերը, ինչպես նախկինում, այլև դուրս գալ մայրուղուց առանց մարդկային օգնության: Միևնույն ժամանակ նշվում է, որ սովորական ճանապարհ մտնելուն պես վարորդը ստիպված կլինի նախկինի պես իր վրա վերցնել կառավարումը:
Ավտոպիլոտ համակարգը կզինվի նաև խիտ երթևեկության դեպքում կողմնորոշման կատարելագործված գործառույթով, որով մեքենան կկարողանա նաև պահպանել երթևեկությունը նույն շարքում` առանց գծից շեղվելու:
Էլեկտրական մեքենաները կհամալրվեն նաև կատարելագործված նավիգացիոն համակարգով: Ներկա պահին ընկերության ծրագրային ապահովման version 8.0 տարբերակը գտնվում է փորձարկման փուլում և ներբեռնման համար հասանելի կլինի առաջիկա շաբաթների ընթացքում:










