Apple ժամացույցը փրկել է տարեց կնոջ կյանքը
ԱՄՆ-ում տարեց կինը պատմել է, թե ինչպես է Apple ժամացույցի օգնությամբ ծայրահեղ ծանր պայմաններում կարողացել ողջ մնալ։
Պարզվում է, որ կինը իրեն շատ վատ է զգացել աշխատանքային ժամին։ Նա լուրջ խնդիրներ է ունեցել սրտի հետ, և եթե չխմեր նշանակված դեղամիջոցը՝ ժամերի ընթացքում կարող էր մահանալ։
Կինը շտապել է դեղատուն, սակայն հիշել է, որ գրասենյակում մոռացել է դրամապանակն ու հեռախոսը։ Apple ժամացույցի օգնությամբ նա կարողացել է կապ հաստատել որդու հետ, իմանալ անհրաժեշտ դեղերի անունները և նույնիսկ վճարել գնումի համար համապատասխան ծառայության միջոցով։










