Բանգլադեշի Հանրապետությունում ռումբի պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն 5 մարդ
Բանգլադեշում ռումբի պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն 5 մարդ, այդ թվում` ոստիկաններ, գրում է «Սինհուա» գործակալությունը:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Դաքքայից 117 կմ հյուսիս-արևելք` Կիշորգանջ քաղաքում: Սարքը պայթել է մուսուլմանական Իդ ալ Ֆիտր տոնակատարության ժամանակ, որն ազդարարում է Ռամադան ամսվա ավարտը:
Ավելի վաղ հարորդվել էր, որ Բանգլադեշի մայրաքաղաքում ռեստորանի վրա հարձակման ժամանակ զոհվել է 26 մարդ, ներառյալ՝ 6 զինյալները:










