ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը հաստատել է Հիլարի Քլինթոնի անմեղությունը փոստային նամակագրության գործում
ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Լորետտա Լինչը հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին մեղադրանք չի առաջադրվի նախկին քարտուղարի կողմից ծառայողական նամակագրության համար անձնական էլ.փոստը օգտագործելու վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի ՀԴԲ-ն ավարտել էր այդ գործի շրջանակներում իրականացվող հետաքննությունը՝ Հիլարի Քլինթոնին ուղղված մեղադրանքներն անհիմն համարելով։
2015թ-ի մարտին հայտնի դարձավ, որ Քլինթոնը պետքարտուղար եղած տարիներին օգտագործել է անձնական էլեկտրոնային փոստարկղը գործնական նամակագրության համար։ Բացի այդ, պաշտոնավարման ողջ ընթացքում Քլինթոնը աշխատանքային փոստ չի ունեցել։










