Facebook-ն ինտերնետով կապահովի հեռավոր շրջանների բնակիչներին

10:27 • 07.07.16

Ամերիկյան Facebook ընկերությունը ներկայացրել է OpenCellular անլար հասանելիության կետը, որը կոչված է ապահովելու դժվարհասանելի շրջանների բնակիչներին ինտերնետից օգտվելու հնարավորությամբ: Այս մասին ասվում է հայտարարությունում, որը հրապարակվել է ընկերության պաշտոնական կայքում:



«Այսօր ամենալուրջ խնդիրներից մեկն այն է` ինչպես հասնել հեռավոր շրջաններին»,- նշել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը:



Open Cellular սարքն ունակ է դիմանալ ծանր կլիմայական պայմաններին: Որպես էներգիայի աղբյուր օգտագործվում են մարտկոցները, արևային մարտկոցները և էլեկտրացանցերը: Մեկ նման սարքը կարող է ինտերնետով ապահովել 1.500 մարդու:

 

Facebook-ն ինտերնետով կապահովի հեռավոր շրջանների բնակիչներին