Կանադացին ավիացիոն շարժիչներով Ferrari է ստեղծել (լուսանկարներ)
Կանադայի բնակիչ Ռայան Մաքքուինն իր ավտոտնակում կառուցել է Ferrari Enzo սուպերքարի կրկնօրինակը` այն «զինելով» Rolls Royce-ի արտադրության ավիացիոն շարժիչներով:
Ինչպես նշում է motor.ru-ն, ինքնատիպ փոխադրամիջոցի ստեղծման համար տղամարդուց պահանջվել է 12 տարի և 90.000 դոլար: Արդյունքում ստեղծված մեքենան ստացել է Insanity («Խենթություն») անվանումը:
Մաքքուինի խոսքով, երբ ինքը հանձն է առել մեքենայի ստեղծման աշխատանքները, նվազագույն պատկերացում չի ունեցել ինժեներական գործի վերաբերյալ և նույնիսկ չի կարողացել օգտվել անհրաժեշտ գործիքներից:
Հայտնի է, որ նորաստեղծ մեքենան կշռում է 1723 կգ ու կարող է 650 կմ/ժ արագություն զարգացնել: Այն 2 րոպեում ծախսում է 400լ ավիացիոն կերոսին:












