Հրապարակվել են ճապոնական Hitomi արբանյակից արված բացառիկ լուսանկարները
Ճապոնական Hitomi համագործակցությունը ներկայացրել է համանուն արբանյակի միջոցով արված լուսանկարներ։ Լուսանկարները ստացվել են արբանյակի կործանումից որոշ ժամանակ առաջ, հաղորդում է BBC-ն։
Հրապարակված լուսանկարներում կարելի է դիտել Պերսեյի համաստեղության NGC 1275 հեռավոր գալակտիկայի միջուկում գտնվող գազի հարաբերականորեն դանդաղ՝ 150 կմ/վրկ, շարժումը։
Աղբյուրը մանրամասնում է, որ կոպիտ ճառագայթային միջակայքում գալակտիկաների հետազոտության համար նախատեսված ամենածանր ճապոնական արբանյակ Hitomi-ն բաց է թողնվել 2016 թվականի փետրվարի 17-ին։ Մարտ ամսի վերջում ծրագրային ապահովման մեջ թույլ տրված սխալի պատճառով սարքը կորցրել է Երկրի հետ կապն ու, ինչպես ցույց են տվել NASA-ի կողմից (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) արված լուսանկարները, քայքայվել է։















