Ճապոնիային հզոր թայֆուն է սպառնում

09:16 • 07.07.16

Ճապոնիայի հարավին է մոտենում «Նեպարտակ» հզոր թայֆունը: Այն ստացել է թիվ 1 համարակալումն այս սեզոնի ընթացքում, գրում է Вести հեռուստաալիքի կայքը:

Այժմ թայֆունը մոտենում է ծովին 25կմ/ժ արագությամբ: Թայֆունի կենտրոնում քամու արագությունը կազմում է վայրկյանում 60 մետր, ճնշումը` 900 հեկտոպասկալ:



Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչության կանխատեսումների համաձայն` թայֆունն առավելագույնս կմոտենա Սակիսիմա արշիպելագին հինգշաբթիից ուրբաթ: Այն իր հետ կբերի ուժեղ քամի և հորդառատ անձրևներ: Այդ շրջանում սպասվում են մինչև 9 մ բարձրությամբ ալիքներ: