Տղամարդը վայր է ընկել սիրուհու պատշգամբից, երբ եկել է ամուսինը
Մոսկվայում սիրուհու ամուսնուց թաքնվող տղամարդը վայր է ընկել շենքի չորրորդ հարկից, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Հուլիսի 5-ի երեկոյան տղամարդը հյուր է գնացել ծանոթ ամուսնացած կնոջը։ Նրա ամուսինն այդ պահին տանը չի եղել և նրան չեն սպասել առաջիկա մի քանի ժամվա ընթացքում, սակայն նա շուտ է վերադարձել տուն։
Սիրեկանը վերցրել է իրերը և փորձել թաքնվել պատշգամբում՝ բռնվելով ճաղերից նա կանգնել է ամենածայրին, սակայն չի կարողացել պահպանել հավասարակշռությունը և ընկել է ներքև։
Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ տուժածին տարել են տեղի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։










