Ներկայացվել է արևային մարտկոցով աշխատող զբոսանավի նախագիծ (լուսանկարներ)

13:51 • 07.07.16

Շվեդական SAAB մեքենաշինական ընկերության նախկին գլխավոր դիզայներ Էյնար Հարեյդեն արևային մարտկոցով աշխատող զբոսանավի նախագիծ է ներկայացրել, հաղորդում է SuperYachts-ը։

 

108 մետրանոց նավն ապահովված է լինելու հիբրիդային դիզելային-էլեկտրական ուժային հարմարանքով։ Մարտկոցները լիցքավորվելու են արևային էներգիայով։ Դիզելային շարժիչները կիրառվելու են հեռավոր նավարկությունների ժամանակ, իսկ ափամերձ գոտիներում օգտագործվելու են էլեկտրական շարժիչները։

 

Զբոսանավի վրա նախատեսված է բուսածածկ կանաչ տարածք և 20 մետր երկարությամբ լողավազան։ Վերին տախտակամածի վրա տեղադրված են լինելու ճաշարանային տարածքներ ու տեսարանային հարթակ։ Զբոսանավն ունենալու է նաև ուղղաթիռների վայրէջքի համար նախատեսված հարթակ։

 

«Հիբրիդային մեգազբոսանավի այս գաղափարով ուզում ենք կենտրոնացումն էքստրավերտ հիացմունքից տեղափոխել դեպի բնության գեղեցկության ու փոփոխվող տարերքի ակտիվ ընկալման հարթակի ստեղծումը»,- նախագիծը մեկնաբանել է դիզայների ներկայացուցիչը։

 

Զբոսանավի կառուցման հնարավոր ժամանակահատվածի և նախագծի մոտավոր գնի մասին մանրամասներ չեն հաղորդվում։

 

 

 

Ներկայացվել է արևային մարտկոցով աշխատող զբոսանավի նախագիծ (լուսանկարներ)