Snapchat-ը թույլ կա լուսանկարները պահպանել հենց հավելվածում (տեսանյութ)

14:20 • 07.07.16

Վերջին շրջանում լայն տարածում գտած Snapchat հաղորդակցային հավելվածը նորամուծության շնորհիվ հնարավորություն կտա միլիոնավոր օգտատերերի պահպանել հին լուսանկարներն ու հետո կիսվել դրանցով ընկերների հետ:

 

Ինչպես նշում է The Verge-ը, առաջարկվելիք նոր ծառայությունը կոչվում է Snapchat Memories:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում հավելվածի միջոցով արված լուսանկարները հնարավոր էր պահպանել սմարթֆոնում, իսկ Memories-ը հնարավորություն է տալիս կադրերը պահպանել հենց Snapchat հավելվածում:

 

Նշվում է, որ նորամուծությունն օգտագործաման համար հասանելի կդառնա եկող ամսից:

 

Snapchat-ը թույլ կա լուսանկարները պահպանել հենց հավելվածում (տեսանյութ)