Samsung-ը ներկայացրել է UFS գերհզոր հիշողության քարտը (լուսանկար)

15:45 • 07.07.16

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը հուլիսի 7-ին ներկայացրել է microSD-ին հաջորդող նոր հիշողության քարտը` գերհզոր UFS-ը (Universal Flash Storage):

 

Ինչպես նշում է The Verge-ը, նորույթը հասանելի է 32, 64, 128 և 256 Գբ հիշողության ծավալի տարբերակներով, որոնք այնքան հզոր են, որ որևէ շանս չեն թողնում ավելի հին ձևաչափերին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ UFS քարտերը 1 վայրկյանում 530 մեգաբայթ արագությամբ տեղեկություն են կարդում, ինչը 5 անգամ գերազանցում է լավագույն microSD քարտերի արագության ցուցանիշները:

 

Սա նշանակում է, որ նորույթը կարող է կարդալ ամբողջական HD կինոնկարն ընդամենը 10 վայրկյանում: Մինչդեռ UHS-1 microSD քարտը նույն գործողությունը կատարում է 50 վայրկյանում:

 

Ենթադրվում է, որ նոր քարտերն առաջինն օգտագործվելու են հենց Samsung-ի արտադրանքներում:

 

 

Samsung-ը ներկայացրել է UFS գերհզոր հիշողության քարտը (լուսանկար)