Google-ի ինքնակառավարվող մեքենաները «սովորել են» հասկանալ հեծանվորդների ժեստերը

23:20 • 08.07.16

Google-ի ինքնակառավարվող մեքենայի նախատիպը, որը ներկայում փորձարկվում է հանրային երթևեկության փողոցներում և ԱՄՆ-ի փորձարկման դաշտերում, համալրվել է նոր ծրագրային ապահովմամբ, որը մեքենային թույլ է տալիս «տեսնել» հեծանվորդներին, ինչպես նաև ընկալել այն ժեստը, որով վերջիններս օգտվում են շրջադարձ կատարելիս:

Motor.ru-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է ամերիկյան ընկերության ամենամսյա զեկույցում:

360-աստիճանի տեսադաշտ ունեցող «գուգլ-քարը» կկարողանա տարբերակել ոչ միայն հեծանվորդներին, այլև միանիվ հեծանիվով երթևեկողներին:

Մեքենային արհեստական ինտելեկտն այնպես կծրագրավորեն, որ այն  «պատրաստ լինի» հեծանվորդի շրջադարձին, եթե անգամ հեծանվորդը պարզապես ձեռքով ցույց տա իր կատարելիք հնարքը:

Զեկույցի համաձայն` ներկայում ԱՄՆ-ի փողոցներում փորձարկման են ենթարկվում 24 Lexus RX450h քրոսովեր, որոնք համալրված են Google-ի ավտոպիլոտ համակարգով, ինչպես նաև Google-ի սեփական կոմպակտ հեթչբեքի 34 նախատիպ:

   
  

 

 

Google-ի ինքնակառավարվող մեքենաները «սովորել են» հասկանալ հեծանվորդների ժեստերը