Android-ով գործող միլիոնավոր սմարթֆոններ վարակված են վտանգավոր վիրուսով

17:25 • 08.07.16

Android օպերացիոն համակարգի հիմքով գործող միլիոնավոր սմարթֆոնների «գրոհել» է Hummingbad վնասակար ծրագիրը, ինչի մասին հայտնում է bbc.com-ը:

 

Վնասված սմարթֆոնների թիվը հասել է 10 մլն-ի: Ոլորտի փորձագետների փոխանցմամբ, Hummingbad վիրուսը լուրջ վտանգ է ներկայացնում հեռախոսում պահպանվող անձնական տվյալների համար: Բացի այդ, այն ինքնուրույն վճարովի կեղծ հավելվածներ է ներբեռնում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ վնասակար ծրագրի զոհ դարձած սմարթֆոնների մեծ մասը գտնվում է Չինաստանում, իսկ մի մասն էլ` Հնդկաստանում, Ֆիլիպիններում ու Ինդոնեզիայում:

 

Հայտնի է, որ Hummingbad-ը ներթափանցում է շատ խորը՝ հեռախոսի օպերացիոն համակարգի մեջ, ինչի շնորհիվ այն մնում է հնարավորինս աննկատ: Այնուհետև վիրուսը թույլ է տալիս իր ստեղծողներին ամբողջությամբ վերահսկել սմարթֆոնով արվող գործողությունները:

 

Նշվում է, որ Hummingbad-ն ամսական 200.000-300.000 դոլարի եկամուտ է բերում ստեղծողներին:

Android-ով գործող միլիոնավոր սմարթֆոններ վարակված են վտանգավոր վիրուսով