Asus-ը ներկայացրել է պլանշետի վերածվող նոր ZenBook Flip նոութբուքը (լուսանկարներ)
Asus տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է ամբողջովին մետաղական ZenBook Flip UX360 նոութբուքը, որը հեշտությամբ վերածվում է պլանշետի:
Ինչպես նշում է The Verge-ը, այն ունի 13.9 մմ հաստություն և արժե 699 դոլար:
Ինչ վերաբերում է նորույթի տեխնիկական բնութագրին, ապա այն ունի 13.3 դյույմ անկյունագծով Full HD էկրան, 6-րդ սերնդի Intel Core M պրոցեսոր, 8ԳԲ ծավալով հիշողություն, իսկ դրա մարտկոցը լիարժեք լիցքավորմամբ կարող է աշխատել 12 ժամ:
Սարքը վաճառվում է Asus-ի պաշտոնական կայքում: Այն հասանելի է մոխրագույն և ոսկեգույն երանգներով:
![]()
![]()










