Facebook-ում գաղտնի «չաթեր» կհայտնվեն

21:45 • 08.07.16

Facebook  հանրահայտ սոցցանցը սկսել է փորձարկել գաղտնի «չաթերն» իր Messenger հավելվածում: Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին ընկերությունը  տեղեկացրել է նորությունների պաշտոնական կայքում:

Ինչպես նշվում է` նման գործառույթն արդեն ծանոթ է Telegram ծառայության օգտատերերին: «Մեսենջերի» գաղտնի «չաթում» ուղարկված հաղորդագրությունները հասանելի են միայն մեկ սարքավորմամբ: Բացի այդ, դրանք կարելի է ջնջել` «ինքնավերացման վայրկյանաչափ» սահմանելով: Որոշ ժամանակ անց (օգտատերն ինքը կսահմանի ժամանակը) հաղորդագրություններն ավտոմատ կերպով կջնջեն:

Ներկա պահին գաղտնի «չաթի» սահմանափակ փորձարկումներ են իրականացվում: Այն ամբողջությամբ կգործարկվի այս ամառ:

 

 
  

 

 

Facebook-ում գաղտնի «չաթեր» կհայտնվեն