General Motors-ը կստեղծի «մեխանիկական ձեռքի» նոր տարբերակը (լուսանկարներ)

09:18 • 08.07.16

Ամերիկյան General Motors կոնցեռնը շվեդական Bioservo ընկերության հետ համագործակցության շրջանակում կստեղծի 2012թ. ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի հետ համատեղ պատրաստած RoboGlove մեխանիկական ձեռնոցի «քաղաքացիական» տարբերակը:

 

Ինչպես նշում է motor.ru-ն, RoboGlove-ի նոր տարբերակը հնարավոր կլինի օգտագործել հիմնականում գործարաններում:

 

Զգայակներով համալրված ձեռնոցն արձագանքում է մատների շարժմանն ու կառավարման բլոկի միջոցով թույլ է տալիս մարդուն զգալի քիչ ջանք գործադրել այս կամ այն իրը բռնելու համար:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ տարիներ առաջ ՆԱՍԱ-ի համար ստեղծված ձեռնոցը նախատեսված է եղել տիեզերագնացների համար, մինչդեռ նոր տարբերակն օգտագործվելու է սովորական մարդկանց կողմից:

 

Bioservo-ի մասնագետների մշակումների արդյունքում նորույթը կլինի ավելի փափուկ, փոքր ու հեշտ օգտագործվող:

 

Հայտնի է, որ General Motors-ը մտադիր է նոր ձեռնոցը փորձարկել իր գործարանների աշխատողների շրջանում:

 

nasa gm roboglove

 

 

General Motors-ը կստեղծի «մեխանիկական ձեռքի» նոր տարբերակը (լուսանկարներ)