McLaren-ը ներկայացրել է իր տեխնիկապես ամենահագեցած սուպերքարը (լուսանկարներ)
McLaren-ը սուպերքարեր է կառուցում այն մարդկանց համար, ովքեր տեխնոլոգիաների սիրահարներ են: Այս մասին գրում է Business Insider-ը` տեղեկացնելով, որ McLaren F1 հիպերքարի սեփականատերերից մեկը Էլոն Մասկն է, ինչը SpaceX-ի ղեկավարի կողմից պատահական ընտրություն չէ:
McLaren-ի` բարձր տեխնոլոգիաներով համալրված մոդելներից մեկը 675LT կուպեն է, որը McLaren 650S-ի երկարացված տարբերակն է: Անվանման LT մասը խորհրդանշում է երկար ետնամաս (Longtail) ունենալը:
Նորագույն կուպեն գնահատվում է 400,000 դոլար, սակայն գնել ցանկացողներն այլևս չեն կարողանա ձեռք բերել այն. բոլոր մոդելներն արդեն վաճառվել են:
Տեխնոլոգիապես հագեցած սպորտքարը զինված է 3.8 լիտր ծավալային V8 երկտուրբո շարժիչով, որը հավանաբար ամենաարդյունավետ շարժիչն է, որը երբևէ կառուցվել է մարդու ձեռքով: 666 ձիաուժ հզորությամբ` մեքենան 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 2.9 վայրկյանում:














