Acura-ն ներկայացրել է ածխածնային մանրաթելից պատրաստված թափքով NSX սուպերքարը (լուսանկարներ)
Acura մեքենաշինական ընկերությունը հրապարակել է ամբողջությամբ ածխածնային մանրաթելից պատրաստված թափքով NSX GT3 սուպերքարի լուսանկարները:
Ինչպես հայտնում է motor.ru-ն, մոդելը ներկայացվել է այս տարվա մարտին՝ Նյու Յորքի միջազգային ավտոսրահում:
Աղբյուրը մանրամասնում է, որ նորույթը համալրված է 3,5 լ աշխատանքային ծավալով երկտուրբո շարժիչով:
Նշվում է, որ մեքենայի փորձարկումներն անցկացվում են ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ճապոնիայում: Սուպերքարը վերջնականապես պատրաստ կլինի աշնանը:













