Կալիֆոռնիայի ծովային կյանքին վնաս հասցրած տաք հոսանքը վերադարձել է

15:36 • 09.07.16

Հյուսիսային Ամերիկայի ծովային էկոհամակարգին վնաս հասցրած հազվադեպ տաք հոսանքը կրկին ի հայտ է եկել՝ սկիզբ առնելով խաղաղօվկիանոսյան ափից, հաղորդում է Quartz-ը։ Վաշինգտոնի համալսարանի օդերևութաբան Նիք Բոնդը չնայած հոսանքի հսկայական զանգվածին, այն «կաթիլ» է անվանել։


Նշվում է, որ հոսանքն առաջին անգամ նկատվել է 2013 թվականին՝ Խաղաղ օվկիանոսի մակերևույթի վրա, իսկ անցած տարվա սեպտեմբերին որոշ մասնագետներ այն «մեռած» են անվանել։ Ինչպես պարզվել է հետազոտությունների արդյունքում, «կաթիլը» անհետացած չի եղել. այն ուղղակի նահանջել է օվկիանոսի ավելի խոր մասեր։


Կալիֆորնիայի համալսարանի Օվկիանոսագրության ինստիտուտի գիտնականները պարզել են, որ հոսանքի պատճառով սպառվել են ծովամթերքի աղբյուրներն ու խախտվել է կենդանիների միգրացիայի նորմալ ընթացքը, ինչը էկոհամակարգին զգալիորեն մեծ վնաս է հասցրել։

 
Գիտնականները հոսանքի առաջացման հարցին միանշանակ պատասխան չեն տալիս։ Օդերևութաբան Նիք Բոնդը ենթադրում է, որ հոսանքի ջերմաստիճանի իջեցումը դեռ երկար կտևի՝ ամենաքիչը մինչև այս տարվա ավարտ։

 

 

 

Քաղաքականություն

Կալիֆոռնիայի ծովային կյանքին վնաս հասցրած տաք հոսանքը վերադարձել է