Կորած ճապոնական արբանյակից ստացված տվյալներն օգնել են նորովի նայել  սև անցքերին

03:40 • 09.07.16

Ինչպես խոհարարն է խմորն անհրաժեշտ չափով հունցում, այնպես էլ հսկայական սև անցքն է գազը խանում գալակտիկաների տարածքում, որպեսզի նվազագույն մակարդակով պահպանի աստղերի առաջացումը:  Նոր բացահայտումը թույլ է տվել հասկանալ, թե ինչու հարյուրավոր կամ հազար գալակտիկաներում այդքան քիչ աստղեր են առաջանում:

Ոչնչացման դատապարտված Հիթոմ արբանյակը չափել է գազի կուտակման մակարդակը Պերես գալակտիկայի կենտրոնում, հայտարարել է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Ֆաբիանը: Գազի տեղաշարժման ճանապարհով սև անցքը նպաստում է միջավայրի սառեցմանը և նոր աստղերի ձևավորմանը: Առանց սև անցքի այդ ֆունկցիայի  կենտրոնական գալակտիկան ավելի վառ կլինի և ավելի շատ աստղեր կունենա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Nature» ամսագրում:

Քաղաքականություն

Կորած ճապոնական արբանյակից ստացված տվյալներն օգնել են նորովի նայել  սև անցքերին