Աշխարհի ամենահազվագյուտ ձկնատեսակը բնակվում է ամենաանհավանական վայրում` քարանձավում (տեսանյութ)
Աշխարհի ամենահազվագյուտ ձկնատեսակը բնակվում է ամենաանհավանական վայրում` ԱՄՆ-ի հարավարևմտյան և Մեքսիկայի հյուսիսային անապատային շրջանների քաղցրահամ կամ աղի ջրերում:
Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը` pupfish կոչվող լուսարձակող լողակով ձկնատեսակից ընդամենը 131 նմուշ է հաշվարկվել: Այս ձկները բնակվում են «Սատանի անցք» կոչվող կրաքարային քարանձավի երկրաջերմային լողավազանում: Այն գտնվում է Կալիֆոռնիայի Մավան հովիտ ազգային պարկից մի քանի կմ հեռավորությամբ:
Քարանձավային ջրերի ջերմաստիճանը, որում բնակվում են ձկները, մշտապես 33 աստիճան տաք է` ըստ Ցելսիուսի: Քարանձավի խորությունը կազմում է 152 մետր, սակայն հայտնի չէ, թե որքան խորն է լողավազանը: Ձկները սովորաբար լողում են կրաքարային ծանծաղ ջրերում` 4 մետր խորությամբ:
Ձկները սնվում են ջրի մակերեսին ձևավորվող ջրիմուռներով: Գիտնականնների հաշվարկներով` այս ձկնատեսակը քարանձավում մեկուսացված է եղել շուրջ 60 000 տարի: Այն 1967-ից ներառված է վտանգված կենդանատեսակների ցանկում:
Ի դեպ, այս ձկների պոպուլյացիան որևէ այլ վայրում զարգացնելու նախորդ փորձերը տապալվել են:
Տեսանյութը՝ այստեղ։










