Mercedes-Benz-ը  Tesla Model S-ի համար մրցակից է ստեղծում

07:00 • 10.07.16

Mercedes-Benz-ը  հաստատել է իր մտադրությունը մշակել բոլորովին նոր, ամբողջովին էլեկտրական ավտոմեքենա, որը մրցակցություն կստեղծի Tesla Model S-ի համար: Mercedes-Benz-ի էլեկտրաավտոմեքենայի ներկայացումը պլանավորվում է աշնանը՝ Փարիզի ավտոսրահում:

Ավտոմեքենան կարող է նմանություն ունենալ Tesla-ի հետ և նույն արժեքը կունենա: Նշենք, որ Եվրոպայում Tesla-ն էկզոտիկ խաղալիք է, իսկ Mercedes-ը յուրային է:

Գերմանացի ինժեներները որոշել են Tesla-ին ետ թողնել: Նրանք մտադիր են այնպես անել, որ մեկ լիցքավորման դեպքում ավտոմեքենան անցնի մինչև 500կմ ճանապարհ:

Քաղաքականություն

Mercedes-Benz-ը  Tesla Model S-ի համար մրցակից է ստեղծում