Գիտնականներն անվանել են մարդկության համար ամենագլխավոր սպառնալիքներից մեկը

03:13 • 10.07.16

Վաշինգտոնի համալսարանի և Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականների միջազգային խումբը հաստատել է, որ վրուսային հեպատիտը դարձել է աշխարհում հաշմանդամության և մահացության դեպքերի գլխավոր պատճառներից մեկը, հաղորդում է EurekAlert! կայքը:

Հիվանդությունը կանգնել է ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի հետ նույն շարքում:

Իրենց հետազոտությունում գիտնականները հիմնվել են 1990-2013թթ ընթացքում 183 երկրներից հավաքված տվյաների վրա: Ըստ ստացված տվյալների՝ 20 տարվա ընթացքում վիրուսային հեպատիտի հետևանքով մահացության ցուցանիշը ավելացել է 63 տոկոսով:

Ըստ գիտնականների՝ ավելի մեծ տանգի առաջ են կանգնած քիչ և  միջին եկամուտ ունեցող երկրները, իսկ օրինակ Արևելյան Ասիայի երկրների բնակիչներն այդ հիվանդությունից չեն տառապում:






Քաղաքականություն

Գիտնականներն անվանել են մարդկության համար ամենագլխավոր սպառնալիքներից մեկը