Գիտնականներն արտասովոր մոլորակ են հայտնաբերել

06:15 • 10.07.16

Հուլիսի 7-ին գիտնականները հայտարարություն են արել, որ արևային համակարգում հայտնաբերել են մոլորակային համակարգեր, որոնցում երեք աստղ է առկա:

Նման արևային համակարգերը հաճախակի են հայտնաբերվում Տիեզերքում, սակայն դրանցում երկու, այլ ոչ թե երեք աստղ է առկա:

Մոլորակն արդեն ստացել է իր գիտական անվանումը: Այն Երկրից գտնվում է 340 լուսային տարվա հեռավորության վրա: Փաստացիորեն, այդ մոլորակի վրա հնարավոր է երեք անգամ արևածագ ու մայրամուտ տեսնել:

Մոլորակի կշիռը երեք անգամ ավելի մեծ է, քան Յուպիտերինը: Մեկ օրը այդ մոլորակի վրա տևում է 140 տարի: Երեք աստղերից երկուսը, որոնք լուսավորում են մոլորակը, թույլ են վառվում, իսկ երրորդը պայծառ է:

Քաղաքականություն

Գիտնականներն արտասովոր մոլորակ են հայտնաբերել