Bentley Mulsanne-ն էլեկտրական կդառնա

15:19 • 11.07.16

Բրիտանական արտադրության Bentley Mulsanne սեդանի վերջին սերնդի ներկայացուցիչը կարող է ենթարկվել լուրջ ձևափոխությունների` վերածվելով էլեկտրական մեքենայի:

 

Ինչպես նշում է motor.ru-ն, այս մասին հայտնել է ընկերության վաճառքի գծով տնօրեն Հանս Հոլցգարտները: Նրա փոխանցմամբ, իրենք որոշել են սեդանի էլեկտրական տարբերակը ստեղծել հանուն չինական շուկայի: Հայտնի է, որ Չինաստանի իշխանությունները մտադիր են խստացնել մեքենաների վնասակար արտանետումների ծավալի վերաբերյալ պահանջները:

 

 «Ներկայում ամեն ինչ տանում է դեպի այն, որ ամբողջությամբ էլեկտրական սեդանի ստեղծումը չինական որոշ քաղաքների շուկաներում մնալու միակ միջոցն է»,-ասել է թոփ մենեջերը:

 

Բացի այդ, Հոլցգարտները նշել է, որ Bentley Mulsanne-ի էլեկտրական տարբերակը կարող է հայտնվել նաև այն եվրոպական երկրներում, որտեղ մեքենաների վնասակար արտանետումների ծավալի կրճատման մեծ պահանջ կա:

Քաղաքականություն

Bentley Mulsanne-ն էլեկտրական կդառնա