Միլիարդատեր Իլոն Մասկը Twitter-ում հայտնել է Tesla-ի վերաբերյալ գերգաղտնի ծրագրի մասին
Էլեկտրական մեքենաների արտադրության ոլորտի առաջատար Tesla Motors ընկերության գլխավոր գործադիր նախագահ Իլոն Մասկը Twitter սոցկայքի իր միկրոբլոգում հայտնել է, որ ներկայում աշխատում է Tesla-ի հետ կապված գերգաղտնի ծրագրի վրա:
Ինչպես նշում է The Guardian-ը, միլիարդատերը հավելել է, որ ծրագրի վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն այս շաբաթ:
Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ Մասկը նմանօրինակ գրառում էր արել նաև 2006թ., ինչից հետո աշխարհին ներկայացվել են Tesla Model S և Tesla 3 հայտնի մոդելները:
Աղբյուրը նկատում է, որ Մասկի ինտրիգային գրառումը խիստ տեղին է, քանի որ վերջին շրջանում նրա ընկերության վարկանիշը զգալի նվազել է` Tesla-ի մասնակցությամբ մահացու ելքով առաջին ավտովթարի պատճառով:










