Curiosity մարսագնացը վերականգնել է իր աշխատանքը «կարմիր մոլորակի» վրա

14:13 • 12.07.16

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի` դեպի «կարմիր մոլորակ» ուղարկված Curiosity  մարսագնացը տեխնիկական որոշ խնդիրների վերացումից հետո վերականգնել է իր աշխատանքը:

 

Ինչպես նշում է The Verge-ը, սարքը, որն իրենից վեցանիվ շարժական լաբորատորիա է ներկայացնում, ՆԱՍԱ-ի մասնագետների միջամտության արդյունքում հուլիսի 2-ից չէր աշխատում: Այս ընթացքում գիտնականներին հաջողվել է վերացնել խնդիրներն ու թույլ տալ Curiosity-ին շարունակել հետազոտել Մարսի մակերևույթը:

 

Հայտնի է, որ սարքը հեռավոր մոլորակի վրա է գտնվում 2012թ. օգոստոսի 6-ից, և այս ընթացքում այն արդեն 4 անգամ տեխնիկական պատճառներով ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը:

 

Նշենք, որ Curiosity-ի նպատակն է Մարսի վրա կյանքի գոյության ապացույցներ գտնելը:

 

 

Curiosity մարսագնացը վերականգնել է իր աշխատանքը «կարմիր մոլորակի» վրա