Google Street View-ի «մրցակիցը»՝ Sheep View 360. Ֆարոյան կղզիներում ոչխարներին տեսախցիկներ են ամրացրել (տեսանյութ)
Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում գտնվող Ֆարոյան կղզիների բնակիչներն, չսպասելով, որ Google Street View-ն վերջապես նկարահանի արշիպելագի ճանապարհները, իրենց սեփական քարտեզագրման նախագիծն են մշակել:
Կղզու բնակիչների արտասովոր գյուտը, որն անվանել են Sheep View 360, ներկայացնում է The Guardian-ը: Տեղի հովիվի օգնությամբ բնակիչներից մեկը 360 աստիճան տեսադաշտով տեսախցիկներ է ամրացրել կղզում բնակվող 5 ոչխարի:
Մինչդեռ ոչխարները քայլում և արածում են կղզում՝ տեսախցիկով նկարահանված կադրերը GPS համակարգի միջոցով ուղարկվում են Google Street View-ին:
Sheep View-ի թիմին հաջողվել է ոչ միայն պանորամային պատկերներ ստանալ, այլև 360 աստիճանի տեսանյութեր, որոնք պատկերվել են ոչխարների օգնությամբ:
Ֆարոյան կղզիներում 80 000 ոչխար կա, մինչդեռ բնակիչների թիվը կազմում է 49 188:










