BMW-ի ամենաարգընթաց սպորտքարն ավելի հզոր է դարձել (լուսանկարներ)
Մեքենաների թյունինգավորման G-Power կենտրոնը ներկայացրել է BMW ընկերության կողմից երբևէ արտադրված ամենաարագընթաց սպորտքարի՝ M4 GTS-ի առավել հզոր տարբերակը:
Ինչպես նշում է motor.ru-ն, այն 115 ձիաուժով ավելի հզոր է նախկին մոդելից: Գերհզոր մեքենան համալրված է 615 ձիաուժ հզորությամբ, 6 գլանանի, երկտուրբո շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.6 վայրկյանում:
Մասնագետների իրականացրած ձևափոխությունների արդյունքում, այժմ մեքենայի զարգացրած առավելագույն արագությունը հասնում է 320 կմ/ժ ցուցանիշի, ինչը 15 կմ/ժ-ով գերազանցում է օրիգինալ մոդելի զարգացրած առավելագույն արագության չափը:
Նշվում է, որ նոր մոդելից արտադրվելու է ընդամենը 700 հատ. բոլոր նմուշներն արդեն նախապես պատվիրվել են:














