Google-ը նախազգուշացրել է իր օգտատերերին պետության կողմից ֆինանսավորվող ամսական 4000 հաքերային հարձակումների մասին

20:47 • 12.07.16

Ամերիկյան Google կորպորացիան նախազգուշացրել է իր օգտատերերին պետությունների կողմից ֆինանսավորվող ամսական չորս հազար հարձակումների մասին, հայտնել է Reuters գործակալությունը: 

Google-ի ավագ փոխնախագահ և Alphabet Inc. հոլդինգի տնօրենների խորհրդի անդամ Դիանա Գրինը հայտնել է այդ մասին՝ ելույթ ունենալով Ասպենում Fortune ամսագրի համաժողովին: 

Ինչպես նշում է գործակալությունը, Google ընկերությունն առաջինն է սկսել տեղեկացնել իր օգտատերերին համացանցում պետության կողմից լրտեսության փորձերի մասին: Դրանից հետո նրա օրինակին են հետևել ամերիկյան Microsoft կորպորացիան և այլ ընկերություններ: 


Քաղաքականություն

Google-ը նախազգուշացրել է իր օգտատերերին պետության կողմից ֆինանսավորվող ամսական 4000 հաքերային հարձակումների մասին