Համացանց է արտահոսել նոր սերնդի iPhone-ի ևս մի լուսանկար (լուսանկար)

14:08 • 12.07.16

Աշխարհի տարբեր անկյուններում բնակվող միլիոնավոր մարդիկ անհամբեր սպասում են Apple ընկերության նոր սերնդի iPhone սմարթֆոնի երկար սպասված շնորհանդեսին:

 

Սակայն նախքան այդ համացանցում ժամանակ առ ժամանակ քաջատեղյակ աղբյուրների թեթև ձեռքով արտահոսում են iPhone 7-ի լուսանկարները:

 

Օրերս բլոգեր Սթիվ Հեմերսթոֆերը համացանցում տարածել է աշնանը ներկայացվելիք նորույթի` առ այսօր հրապարակված ամենաորակյալ լուսանկարը:

 

Դատելով վիրտուալ տիրույթ արտահոսած կադրից` նոր iPhone 7-ն ունենալու է 4.7 դյույմ անկյունագծով էկրան, տեսախցիկի ավելի լայն անցք: Սակայն ընդհանուր առմամբ նորույթն արտաքնապես գրեթե չի տարբերվում iPhone 6S մոդելից:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ համացանցում տարածված տեղեկությունների համաձայն, նոր iPhone 7-ը լինելու է ջրակայուն:

 

Քաղաքականություն

Համացանց է արտահոսել նոր սերնդի iPhone-ի ևս մի լուսանկար (լուսանկար)